Չավի (Xavi) կամ Խավիեր Էռնանդես Կրեուսը (Xavier Hernández i Creus), իսպանացի ֆուտբոլիստ, Բարսելոնայի 6 համարը, թիմի լավագույն կիսապաշտպաններից մեկը, ծնվել է 1980 թվականի հունվարի 25-ին Կատալոնիայի Տերրասե քաղաքում: Չավին «Բարսայի» առաջատարներից ու սիմվոլներից է, հայտնի է իր գերճշգրիտ փոխանցումներով, և անդիսանում է Եվրոպայի և աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը: Այսպիսի ֆուտբոլիստն անկասկած մշտապես հրավիրվում է Իսպանիայի ազգային հավաքական: Հավաքականում մի շարք աստղերի կողքին Չավին կարողանում է աչքի ընկնել իր տաղանդով, ինչով էլ դարձել է Իսպանիայի ընտրանու առաջատարներից:
Չավի Էռնանդես

Չավին իր ամբողջ կարիերան անցկացրել է «Նոու Կամպում` միանալով «Բարսելոնային 11 տարեկան հասակում: Նա բավական կարճ ժամանակում կարողացավ տեղ գտնել երիտասարդական թիմում և շուտով դարձավ «Բարսելոնա Բ-ի» հիմնական կազմի ֆուտբոլիստ: Նա մեծացավ որպես հիանալի և հեռանկարային ֆուտբոլիստ: Չավին Բարսելոնայի հիմնական թիմում իր դեբյուտը նշեց 1998 թվականի օգոստոսի 19-ին Մալյորկայի դեմ խաղում, որի ժամանակ նա իր առաջին խաղում գոլ խփեց մրցակցի դարպասը: Լուի վան Գաալի մոտ Չավին դաշտի կենտրոնի հիմնական խաղացող էր: Անկախ նրանից, թե ով է մարզիչը, Չավին միշտ ընդգրկվել է «Բարսելոնայի» հիմնական կազմ: Այս ֆուտբոլիստի օրոք Բարսան հինգ մարզիչ է փոխել` Լուի վան Գաալ, Կառլես Ռեշակ, Ռադոմիր Անտիչ, Ֆրանկ Ռայկաարդ և Խոսեպ Գվարդիոլա: Առաջին անգամ չավին Իսպանիայի հավաքականի կազմում հայտնվեց 2000թվականի նոյեմբերի 15-ին: Այդ ժամանակվանից մին օրս Չավին մշտապես հրավիրվում է հավաքական: Իսպանական ընտրանու կազմում Չավին հաջողության հասավ 2008-ին, երբ Իսպանիան դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Չավին ճանաչվեց այդ առաջնության լավագույն ֆուտբոլիստ:
Կարիերան Բարսելոնայում
Չավիի` ազգային հավաքականում ընդգրկվելու երազանքն իրականացավ, երբ 1998 թվականի ամռանը նա մասնակցեց Մայորկայի հետ հանդիպմանը` Իսպանիայի սուպեր գավաթի ժամանակ: Նա մեկնարկային կազմում էր և գոլ խփեց: Ավելի լավ դեբյուտի մասին նա չէր էլ կարող երազել: Խավին էական դեր խաղաց նաև 1998-1999 խաղաշրջանի ժամանակ, երբ ակումբի ղեկավարն էր Վան Գաալը` խփելով գոլ, ինչը փոխեց թիմի ճակատագիրը:1999-2000 խաղաշրջանը բարենպաստ էր Չավիի համար. Գուարդիոլայի ստացած վնասվածքի պատճառով խաղաշրջանի մեծ մասում նա առաջատար խաղացողներից էր: Այն բանից հետո, երբ թիմի լեգենդար ավագը հեռացավ, նա դարձավ թիմի հենակետը և իր ողջ կարողությունները ցուցադրելու հնարավորություն ստացավ:Վան Գաալի, Ռեքսաչի, Անտիչի, Ռայկարդի և Գուարդիոլայի հետ միասին Չավին միշտ եղել է թիմի առանցքային անդամներից, ինչը պարզ դարձավ 300 պաշտոնական խաղերի ընթացքում: Այդ ժամանակ նա դեռ նոր էր բոլորել իր 25-ամյակը:Ռայկարդի հետ միասին Չավին ցույց տվեց, որ կարող է ոչ միայն խաղալ` որպես կենտրոնական կիսապաշտպան, այլ նաև կարող է թիմի կենտրոնում գրավել յուրաքանչյուր տեղ` ունակություն, որի շնորհիվ Խավին 2004/05 խաղաշրջանի ամենավարկանիշային խաղացողներից էր` ընդհանուր առմամբ խաղալով 36 խաղ:Չավին երբեք չի մոռանա 2005 թվականի դեկտեմբերի 2-ը: Պարապմունքների ժամանակ նա վնասեց իր ձախ ծնկի հանգույցները: Սակայն նա ապաքինվեց ավելի շուտ, քան կարելի էր ենթադրել: 5 ամիս անց նա նորից խաղադաշտում էր: 2006 թվականի ապրիլի 29-ին Քադիսի դեմ հանդիպման ժամանակ, Չավին մեկ անգամ ևս "իրեն ֆուտբոլիստ զգաց": Նա ժամանակը ետ էր շրջել և իր թիմակիցների հետ տոնում էր Լիգայի և Չեմպիոնների լիգայի տիտղոսները:Վերջին երկու խաղաշրջանների ընթացքում Չավին այն ֆուտբոլիստներից էր, ով մասնակցեց գրեթե բոլոր խաղերին: Դրան գումարած 2007-2008 խաղաշրջանի ընթացքում նա գերազանցեց իրեն` խփելով 7 գոլ:Գուարդիոլայի կառավարման առաջին տարում Խավի Էրնանդեսը գերազանցեց իր իսկ անձնական ռեկորդը` 54 խաղերի ընթացքում խփելով 10 գոլ: Ինիեստայի հետ միասին նա կազմում էր կենտրոնական խաղազույգ, որը մեծ ներդրում ունեցավ թիմի հաղթանակներում:Բացի այդ, Չավի Էրնանդեսը խաղում էր նաև Իսպանիայի թիմում: Նա խաղում էր 2002 և 2006 թվականներին` Աշխարհի գավաթի ժամանակ և 2008 թվականին` Եվրոպայի առաջնության ժամանակ: Վերջինիս ժամանակ նա ընտրվեց որպես լավագույն խաղացող, քանզի Իսպանիայի թիմը հաղթեց տիտղոսը:
Յուրաքանչյուր խաղի ժամանակ Չավին փլեյմեյքեր է, ով չի նյարդայնանում և ղեկավարում է թիմը անհավանական սառը գլխով: Բարսելոնա թիմում ընդգրկվելուց ի վեր նա խաղադաշտում ցույց է տվել աներևակայելի տեսարաններ: Նա Բարսելոնայի պատանեկան թիմի լավ աշխատանքի ևս մեկ օրինակ է, թե անհրաժեշտության դեպքում ինչպես կարելի է կողմնորոշվել կիսապաշտպանի ցանկացած դիրքում:Նրա փոխանցումներն առաջ և նրա` լարվածությունը հանելու և գնդակը պաշտպանելու ունակությունը, նրան դարձրել են խաղադաշտի համակարգող կենտրոններից մեկը:Բացի այդ, նա ցույց տվել, որ ունակ է ելք գտնել անելանելի իրավիճակներից` իր հուժկու հարվածով խփելով մի շարք էական գոլեր:Չավին միշտ կհիշի 2005 թվականի դեկտեմբերի 2-ը: Պարապմունքների ժամանակ նա վնասեց իր ձախ ծնկի հանգույցները և 5 ամիս խաղադաշտ դուրս չեկավ: 2006 թվականի ապրիլի 29-ին Քադիսի դեմ հանդիպման ժամանակ, Չավին մեկ անգամ ևս "իրեն ֆուտբոլիստ զգաց": Նա իր թիմակիցների հետ տոնում էր Լիգայի և Չեմպիոնների լիգայի տիտղոսները: Տերրասայի կիսապաշտպանը 2008 թվականի ՖԻՖԱ-յի Աշխարհի լավագույն խաղացող մրցանակաբաշխության թեկնածուներից էր, ով վերջում զբաղեցրեց 5-րդ տեղը:Բարսելոնայի փլեյմեյքերը 2006 թվականի Աշխարհի Գավաթի խաղարկության ժամանակ Իսպանիայի թիմի հիմնական խաղացողներից էր, երբ թիմը առաջադիմեց մինչ 2-րդ փուլ` մինչ այն պահը, երբ Ֆրանսիան կջախջախեր այն:
ՖԱ Բարսելոնա
2011/12 Աշխարհի ակումբային գավաթ
2011/12 Եվրոպայի սուպերգավաթ
2011/12 Իսպանիայի սուպերգավաթ
2010/11 Չեմպիոնների լիգա
2010/11 Լա Լիգա
2010/11 Իսպանիայի սուպերգավաթ
2009/10 Լա Լիգա
2009/10 Աշխարհի ակումբային գավաթ
2009/10 Եվրոպայի սուպերգավաթ
2009/10 Իսպանիայի սուպերգավաթ
2008/09 Չեմպիոնների լիգա
2008/09 Լա Լիգա
2008/09 Կոպա դել Ռեյ
2006/07 Իսպանիայի սուպերգավաթ
2005/06 Չեմպիոնների լիգա
2005/06 Լա Լիգա
2005/06 Իսպանիայի սուպերգավաթ
2004/05 Լա Լիգա
1998/99 Լա Լիգա
Իսպանիայի ազգային հավաքական
2010 Աշխարհի գավաթ
2008 Եվրոպայի առաջնություն
2000 Արծաթե մեդալ. Սիդնեյի օլիմպիական խաղեր
1999 Մինչ * 20 տարեկանների աշխարհի չեմպիոն
Անհատական տիտղոսներ
2009 3-րդ ՖԻՖԱ-յի աշխարհի խաղացող
2008 Եվրո * 2008 - ի լավագույն խաղացող
Կարիերա
1998-2011 ՖԱ Բարսելոնա
Մրցանակները
Իսպանիայի հավաքականի կազմում
Աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն: 1999
Եվրոպայի չեմպիոն: 2008
Աշխարհի չեմպիոն: 2010
Բարսելոնայի կազմում
Չեմպիոնների Լիգայի հաղթող (2): 2005/06, 2008/09
ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր (1): 2009
Իսպանիայի չեմպիոն (4): 1998/99, 2004/05, 2005/06, 2008/09, 2009/10
Իսպանիայի գավաթակիր (1): 2008/09
Իսպանիայի սուպերգավաթակիր (3): 2005, 2006, 2009
Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն (1): 2009