Լիոնել Անդրես «Լեո» Մեսսի (իսպաներեն՝ Lionel Andres Messi, Հունիսի 24, 1987, Ռոսարիո), արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող, իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի և Արգենտինայի հավաքականի խաղացող: Լիոնել Մեսսին համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը, նրան հաճախ համեմատում են Դիեգո Մարադոնայի հետ, իսկ վերջինս նրան համարում է իր «հետնորդը»: Մեսսին «Ոսկե գնդակի» եռակի մրցանակակիր է (2009, 2010, 2011):Մեսսին սկսել է ֆուտբոլ խաղալ երիտասարդ տարիքում և իր հմտությունները ու ներուժը շուտով իրակագործել է «Բարսելոնայում»: Նա տեղափոխվել «Նյուելս Օլդ Բոյսի» երիտասարդական թիմից «Բարսելոնա» 2000 թվականին: 2004-05 մրցաշրջանում նա դարձավ թիմի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով առաջնությում գոլի հեղինակ է դարձել: Մեսսին շուտով լուրջ հաջողությունների հասավ իր թիմի հետ` երկու անգամ հաղթելով Լա Լիգայում (2005, 2006) և Չեմպիոնների Լիգայում (2006):
Լիոնել Մեսսի

2006-07 մրցաշրջանից նա դարձավ հիմնական կազմի խաղացող, դարձավ հեթ-տրիկի հեղինակ «Էլ Կլասսիկոյում» և ավարտեց մրցաշրջանը 14 գոլով 26 լիգայի խաղերում: Մեսսիի ամենահաջող մրցաշրջանը 2008-09 սեզոնն է, որտեղ նա խփեց 38 գոլ և կարևոր դեր խաղաց իր թիմի հաղթարշավում: Այդ սեզոնում Բարսելոնան հաղթեց Լա Լիգայում, նվաճեց Իսպանիայի գավաթը և Չեմպիոնների Լիգայի գավաթը: 2009-10 մրցաշրջանում Մեսսին դարձավ 47 գոլի հեղինակ` կրկնելով Ռոնալդոյի ռեկորդը, իսկ 2010-11 մրցաշրջանում Մեսսին դարձավ 53 գոլի հեղինակ բոլոր մրցաշարերում:
Մեսսին հինգ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երեք անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայում` «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ երկու եզրափակիչներում էլ դառնալով գոլի հեղինակ: 2010-11 Չեմպիոնների Լիգայում դառնալով 12 գոլի հեղինակ դարձավ երրորդ խաղացողը պատմության մեջ ով երեք անգամ անընդմեջ դառնում է Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկու:[12]
Մեսսին 2005 ՖԻՖԱ Աշխարհի պատանեկան առաջնության լավագույն ռմբարկուն է վեց գոլերով, այդ թվում երկուսը եզրափակիչ խաղում: Շուտով, դրանից հետո, նա դարձավ Արգենտինայի ազգային հավաքականի անդամ: 2006 թ. նա դարձավ ամենաերիտասարդ խաղացողը, ով մասնակցեց է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությանը, իսկ 2007-ին մասնակցեց Ամերիկայի գավաթի եզրափակչին: 2008-ին, Պեկինում, նա շահեց իր առաջին միջազգային տիտղոսը` դառնալով օլիմպիական չեմպիոն: Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականում Մեսսին դարձել է 19 գոլի հեղինակ ավելի քան 60 խաղում:
Կենսագրություն
Լիոնել Մեսսին կամ էլ պարզապես Լեոն, ծնվել է 1987 թվականի հունիսի 24-ին արգենտինական Սանտա Ֆէ քաղաքում: Նա ծնվել և մեծացել է ամեն ինչով ապահովված ընտանիքում: Նրա ծնողներն էին Խորխե Հորասիա Մեսսին և Մարիա Կուկիչինին:
Մեսսիների ընտանիքը ծագում էր իտալական Անկոնա քաղաքից, որտեղից նրա նախահայրը, Անջելո Մեսսին, գաղթել է Արգենտինա:Նա ունի երկու ավագ եղբայրներին, որոնցից մեկը նրանից մեծ էր 5, մյուսը՝ 7 տարով և մի քույր:
Նա սկսել էր իր կարիերան 1995 թվականին «Նյուելզ Օլդ Բոյս» թիմում: 11 տարեկանում նրա մոտ հայտնաբերվում է աճի հորմոնի հետ կապված խանգարում, որը դանդաղեցնում էր նրա աճը, ընտանիքը չէր կարողանում գումար հայթայթել բավականին թանկ բուժման համար:Երիտասարդ Մեսսիի տաղանդի մասին պատմում են «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի սպորտային գծով տնօրենին, որը Մեսսիի խաղը դիտելուց հետո, առաջարկում է վերցնել նրան ակումբ և հոգալ բուժման ծախսերը, եթե նա համաձայնվի սկսել նոր կյանք Իսպանիայում։ 13 տարեկանում իր ծնողների հետ տեղափոխվում է Իսպանիայի Բարսելոնա քաղաք:
Սակայն մինչ այդ Լիոնելով սկսեցին հետաքրքրվել «Ռիվեր Փլեյթի» ղեկավարները, սակայն «կարմրա-սպիտակավունների» շարքին տեղափոխվելուն խանգարեց բյուրոկրատական պահանջները: Բշժկական բազմաթիվ թղթերը հոգնեցրին Խորխե Մեսսիին և նա հրաժարվեց բանակցություններից: Հավանաբար սա էլ դարձավ այն կետը, որը բերեց նրան «Բարսելոնա»:
Կարիերա
Մեսսին սկսեց խաղալ «Բարսելոնայի» մարզադպրոց: Արդյունքը գերազանցեց բոլոր սպասելիքները: Լիոնելը բոլորից մի գլուխ բարձր որակի խաղ էր ցուցադրում, չնայած որ իր թիմակիցներից փոքր էր 2-3 տարով։ «Կանտերայի» ավագ մարզիչ Կառլես Ռեկսաչը անմիջապես դիմեց ղեկավարությանը, ասելով, որ Մեսսիին առանց մտածելու պետք է վերցնել թիմի հիմնական կազմ:
Լեո Մեսսիի հետ եղած բուժման խնդիրները և ամեն ինչ ակումբը վերցրել էր իր վրա և ոչ մի հանգամանք չէր կարող խանգարել նրան իր ուղու վրա:Երբ 2000 թվականին Մեսսին առաջին անգամ հագավ Բարսելոնայի մարզաշապիկը, նրա հասակը ընդամենը 140 սմ էր:Փոխարինողների նստարանին նստելիս, նրա ոտքերը նույնիսկ գետնին չհասան: Փոխարենը մտնելով խաղադաշտ՝ նա հրաշքներ սկսեց գործել: Այդ տարի «Բարսելոնա Բ»-ում անցկացրած 30 խաղում նա 37 գոլ խփեց, իսկ Կատոլոնիայի գավաթի խաղարկության եզրափակիչում խաղալով կոտրած խաղակոշիկներով 10 րոպեների ընթացքում նա 2 գոլ խփեց:
2000 թվականին իտալական Բերգամո քաղաքում անկացված բավականին հեղինակավոր մրցաշարում, ուր մասնակցում էին նաև «Բարսելոնայի» երիտասարդ ֆուտբոլիստները, քարը քարի վրա չթողեցին մրցակիցներին՝ ընդհանուր առմամբ հաղթելով 38-0 հաշվով, որոնցից ամենադիմացկունը գտնվեց «Յուվենտուսի» մանկապատանեկան ակումբը, որը պարտվեց 4-0 հաշվով։ Այդ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Լիոնել Մեսսին։
Բարձր արդյունավետությունը պատճառ հանդիսացավ, որ 16-ամյա Մեսսիին ընդգրկվի «Բարսելոնայի» հիմնական կազմ, չնայած որ այդ քայլին դիմելու համար կային բազմաթիվ այլ դրդապատճառներ ևս: 2003 թվականի նոյեմբերի 16-ին Ֆրենկ Ռայկարդը փոխարիման մտցրեց Լիոնելին: Այդ օրը «Բարսելոնան» ընկերական խաղում իր ուժերը չափում էր պորտուգալական «Պորտուի» հետ:
2003-2004 թվականին Մեսսին նախապատրաստական մրցաշրջանը սկսեց Բարսայի հինական կազմի հետ: Նա արդեն առիթ ունեցավ մոտիկից շփվելու և փորձով փոխանակվելու Բարսայի հիմնական կազմի աստղերի հետ: Արգենտինացին Բարսայի կազմում իր նորամուտը նշեց 2004 թվականի հոկտեմբեր 16-ին «Էսպանյոլի» հետ հանդիպման ժամանակ, իսկ ահա նույն մրցաշրջանի վերջում «Ալբասետեի» դարպասը խփեց իր առաջին գնդակը: Այդ պահի դրությամբ Մեսսին 17 տարեկան էր 10 ամսեկան 7 օրեկան: Մինչև Մեսսին ոչ ոք նման վաղ տարիքում «Բարսելոնայի» կազմում հաջողության չէր հասել: 2005 թվականին Նիդերլանդներում տեղի ունեցած երիտասարդական աշխարհի առաջնությունում Մեսսին դարձավ ինչպես առաջնության հաղթող Արգենտինայի հավաքականի կազմում, այլև առաջնության լավագույն ֆուտբոլիստ և լավագույն ռմբարկու: Հենց այդ ժամանակ էլ Մեսսին թարմացրեց իր պայմանագիրը ունեցած «Բարսելոնայի» հետ: Այս անգամ պայմանագիրը երկարացվեց մինչև 2010 թվականը:
2005-2006
Մեսսիի փայլուն խաղը ստիպեց, որ Բարսայի ղեկավարությունը նշանակի նրա տրանսֆերային արժեքի մի աստղաբաշխական գումար` 150 միլլիոն եվրո:Իսկապես փառահեղ ստացվեց 2005-2006 մրցաշրջանը:
Այս մրցաշրջանում Մեսսին հաղթեց Իսպանիայի առաջնությունում: 2005թ-ի նոյեմբերի 2-ին նա խփեց իր առաջին գոլը Չեմպիոնների լիգայում` «Պանատինայկոսի» դեմ խաղում: Այդ ժամանակ «Բարսելոնան» հաղթեց 5-0 հաշվով: Մեսսին նաև նվաճեց Չեմպիոնների Լիգայի գավաթը, բայց քանի որ վնասվածք ուներ, չկարողացավ մասնակցել եզրափակիչ խաղին, որտեղ կատալանները հաղթեցին «Արսենալին» 2-1: Դեկտեմբերին իտալիական Tuttosport թերթը նրան շնորհեց «Ոսկե տղա մրցանակը, որպես լավագույն ֆուտբոլիստ 21 տարեկանների շարքում: Հաղթողին որոշելու ժամանակ Մեսսին առաջ էր անցել Ուեյն Ռունիից և Լուկաս Պոդոլսկիից: Մեսսին խփեց է 6 գոլ 17 խաղում Իսպանիայի լիգայում և 1 գոլ 6 խաղում, Չեմպիոնների լիգայում համապատասխանաբար:
Շատ արագ միևնույն տարվա ընթացքում Մեսսին Արգենտինայի երիտասարդական հավաքականից տեղափոխվեց Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքական: Հավաքականում անցկացրած առաջին խաղը հունգարացիների հետ էր, ուր Մեսսին խաղադաշտում գտնվեց ընդամենը 44 վայրկյան: Փոխարինման մտնելով նա անմիջապես հեռացվեց խաղադաշտից: Արգինտինայի հավաքականի հաջորդ իսկ խաղում, ուր լատինաամերիկացիները մրցում էին ընկերական խաղում խորվաթների հետ, Մեսսին արդեն 6-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ:
2006-2007
2006–07 սեզոնում Մեսսին դարձավ հիմնական կազմի խաղացող` խփելով 14 գոլ 26 խաղում: Նոյեմբերի 12-ին «Սարագոսայի» դեմ խաղում Մեսսին ծանր վնասվածք ստացավ, որի պատճառով բաց թողեց 4 ամիս: Մեսսին խաղադաշտ վերադարձավ փետրվարի 11-ին, «Ռասինգի» դեմ խաղում` մտնելով փոխարինման երկրորդ խաղակեսում: «Էլ Կլասիկոյում», «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում, Մեսսին դարձավ հեթ-տրիկի հեղինակ, իսկ խաղը ավարտվեց ոչ ոքի 3-3: Նա դարձավ առաջինը Իվան Սամորանոյից հետո, ով «Էլ Կլասիկոյում» կարողացավ դառնալ հեթ-տրիկի հեղինակ: Դրանից հետո Մեսսին սկսեց ավելի արդյունավետ գործել` վերջին 13 խաղում խփելով 11 գոլ:
Ապրիլին Իսպանիայի թագավորական գավաթի խաղարկության «Խետաֆեի» հետ հանդիպմանը Մեսսին նույն ճշգրտությամբ կրկնեց Դիեգո Մարադոնայի՝ անգլիացիների դարպասը խփած 20-րդ դարի ամենահիշարժան գոլը: Խաղից հետո մամուլը սկսեց նրան համեմատել Մարադոնայի հետ, իսկ իսպանական թերթերը նրան անվանեցին «Մեսսիդոնա»: Նա անցավ 62 մետր, շրջանցեց վեց խաղացողի, գրավեց դարպասը և տոնեց գոլը Մարադոնայի նման:Օրեր անց Մեսսին արդեն կրկնեց Մարադոնայի «Աստծո ձեռքի» օգնությամբ խփված գնդակը, և այս անգամ արդեն զոհի թվում էր «Էսպանյոլը»: Այս անգամ սակայն նրա հեղինակած հրաշք գնդակը «Բարսային», ինչպես Մարադոնայի դեպքում, արդյունքում բաղձալի հաղթանակին չհասցրեց:
Շնորհիվ իր հաջողության, Մեսսին առաջադրվեց «Ոսկե գնդակի» (France Football) և գրավեց երրորդ տեղը, զիջելով միայն բրազիլացի Կակային և պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդույին: 2006-2007 մրցաշրջանի ընթացքում Մեսսին, ինչպես նաև «Բարսան», մնացին առանց տիտղոսների:
2007-2008
2007-08թ մրցաշրջանը Մեսսի և «Բարսելոնայի» համար այդքան էլ հաջող չստացվեց: Քանի որ «Բարսան» գրավեց 3-րդ տեղը Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների Լիգայում հասավ միայն կիսաեզրափակիչ, որտեղ էլ պարտվեցին «Մանչեսթեր Յունայթեդին»: Այդ մրցաշրջանից հետո թիմի մարզիչ Ֆրենկ Ռայկարդը դուրս եկավ աշխատանքից:
Սեպտեմբերի 19-ին դարձավ գոլի հեղինակ Լիոնի «Օլիմպիկի» դեմ խաղում, որը ավարտվեց 3-0 հաշվով: Սեպտեմպերի 22-ին նա դարձավ դուբլի հեղինակ «Սևիլիայի» դեմ խաղում, իսկ սեպտեմբերի 26-ին խփեց ևս երկու գոլ, այս անգամ «Սարագոսայի» դարպասը: Այդ սեզոնի ընթացքում Մեսսին ստացավ բազում վնասվածքներ որոնք էլ խանգարեցին նրան խաղալ ինչպես հարկն է:
Բայց դա հաշվի չառնելով France Football-ը կրկին նրան է առաջադրում է «Ոսկե գնդակի»: El Mundo Deportivo և Sport բարսելոնյան թերթերը հայտարարեցին, որ մրցանակը պետք է տրվի Մեսիին:Նույնանման կարծիք հայտնեցին այնպիսի հայտնի խաղացողներ, ինչպիսիք են Ֆրանց Բեկեմբաուերը և Ֆրանչեսկո Տոտտին: Բայց այս անգամ էլ Մեսսին գրավում է երկրորդ տեղը` մրցանակը զիջելով Կրիշտիանու Ռոնալդույին: Դրանից հետո, Դիեգո Մարադոնան ասել էր Լիոնելին` «Սա վերջին անգամն է, երբ ես քեզ թույլ եմ լինել երկրորդը:»
Ամբողջ մրցաշրջանի ընթացքում Մեսսին դարձավ 16 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ բոլոր մրցաշարերում:
2008-2009
Նոր մրցաշրջանը սկսելուց առաջ Մեսսին փոխարինեց իր հին` 19 համարի մարզաշապիկը, նոր` 10 համարի, որը նա ստացավ իտալիական «Միլան» տեղափոխված Ռոնալդինյոյից: Մեսսին հիանալի անցկացրել ողջ սեզոնը` հաղթելով «Բարսելոնայի» հետ երեք մրցաշարեր` Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի գավաթը և Չեմպիոնների Լիգան: Իսպանիայի առաջնությունում Մեսսին խփեց 23 գոլ և կատարեց 11 գոլային փոխանցում 31 խաղերում և աչքի ընկավ «Էլ Կլասսիկոյում», «Նոու Կամպում» (խաղը ավարտվեց 2-0) և դարձավ դուբլի հեղինակ նույն մրցակցի հետ խաղում «Սանտիագո Բերնաբեույում» (խաղը ավարտվեց 6-2 հօգուտ «Բարսելոնայի»): Այնուհետև Մեսսին խփեց իր թիմի որոշիչ գոլը Իսպանիայի գավաթի եզրափակչում` «Ատլետիկ Բիլբաոյի» հետ խաղում, որտեղ կատալանները հաղթեցին 4-1 հաշվով:
2009թ. մայիսի 27-ին, «Բարսելոնայի» հետ միասին հաղթեց Չեմպիոնների Լիգայում` եզրափակիչ խաղում հաղթելով «Մանչեսթեր Յունայթեդին»: Մեսսին դարձավ հաղթական գոլի հեղինակը («Բարսան» հաղթանակ տարավ 2-0): Մեսսին դարձավ Չեմպիոնների Լիգայի 2008-09 մրցաշրջանի լավագույն ռմբարկուն` խփելով 9 գնդակ: Այդ հաջողություններից հետո Մեսսին ճանաչվեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուբոլիստ և լավագույն հարձակվող:
2008-09 սեզոնի ընթացքում Մեսսին արժանացավ «Ոսկե գնդակի» (France Football) որպես Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ և ստացավ «Ադամանդե գնդակ», որպես լավագույն ֆուտբոլիստ ՖԻՖԱ-ի վարկածով: