Վիկտոր Վալդես Արրիբասը ծնվել է 1982թ.հունվարի 14-ին, Կատալոնիայում: Բարսելոնայի և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ:
Վիկտոր Վալդեսը միացել է Բարսելոնային պատանի հասակում 1992 թվականի հուլիսի 1-ին' Պենյա Սինկո Կոպասից:
Նույն տարվա սեպտեմբերին նա իր ընտանիքի հետ տեղափոխվեց Տեներիֆե և լքեց ակումբը' վերադառնալով միայն 3 տարի անց:
Պատանեկան թիմերում և Բարսելոնա B թիմում իր արժեքն արագ ցույց տալուց հետո, ակումբի մարզիչները որոշեցին, որ 2002-2003 խաղաշրջանը հարմար է, որ Վալդեսը դառնա առաջին կազմի անդամ: Սկզբնական շրջանում նա փոխհաջորդում էր Ռոբերտո Բոնանոյին, սակայն շուտով, մարզիչ Ռոբերտո Անտիչի ենթակայության տակ, նա սկսեց հանդես գալ որպես դարպասապահ:
Նա ամրապնդեց իր դիրքը 2003-2004 խաղաշրջանի մեկնարկային գծում: Այդ խաղաշրջանում նա մասնակցեց Բարսելոնայի գրեթե բոլոր հանդիպումներին և որոշ հանդիպումների ժամանակ գերազանց խաղ ցուցադրեց օգնելով, որ թիմը դառնա Չեմպիոնների գավաթի տիտղոսակիր:
Վիկտոր Վալդես

2005-2006 խաղաշրջանում Վալդեսը Բարսելոնայի առանցքային խաղացողներից էր և՛ Լիգայի, և՛ Չեմպիոնների լիգայի ժամանակ: Հատկապես հիշարժան է նրա խաղը Փարիզում տեղի ունեցած եզրափակչի ժամանակ, երբ Բարսելոնան երկրորդ անգամ հաղթեց Չեմպիոնների լիգան:
2006-2007 խաղաշրջանում Վալդեսը մասնակցեց Լիգայի բոլոր 38 հանդիպումներին: 2007-2008 խաղաշրջանում նա պասիվ էր միայն վերջին 3 հանդիպումների ընթացքում թույլ տալով, որ Խոսե Մանուել Պինտոն, ով նոր էր ընդգրկվել թիմում, դրսևորի իրեն:
2008-2009 խաղաշրջանում, նա, որպես օրինաչափություն, երկրորդ անգամ ստացավ Զամորայի մրցանակը: Նա խաղաց առաջնության յուրաքանչյուր խաղ, բացի վերջին 3 խաղերից, երբ տիտղոսակիրն արդեն որոշված էր: Նա իրեն հիանալի դրսևորեց Հռոմում տեղի ունեցած եզրափակչի ժամանակ և դարձավ Բարսելոնայի առաջին դարպասապահը, ով երկրորդ անգամ թագադրվեց որպես Եվրոպայի չեմպիոն: Նրա գերազանց խաղը թույլ տվեց նրան երկարացնել պայմանագրի ժամկետը մինչև 2014 թվական:
Վալդեսը շատ ճարպիկ դարպասապահ է, կարողանում է լավ կազմակերպել ակումբի պաշտպանությունը: Նա արդեն ապացուցել է, որ հիանալի դարպասապահ է և մեծ փորձ ունի' չնայած հարաբերականորեն երիտասարդ տարիքին:
Տիտղոսներ
ՖԱ Բարսելոնա
2010/11 Չեմպիոնների լիգա
2010/11 Լա Լիգա
2010/11 Իսպանիայի սուպեր գավաթ
2009/10 Լա Լիգա
2009/10 Աշխարհի ակումբային գավաթ
2009/10 Եվրոպայի սուպեր գավաթ
2009/10 Իսպանիայի սուպեր գավաթ
2008/09 Չեմպիոնների լիգա
2008/09 Լա Լիգա
2008/09 Կոպա դել Ռեյ
2006/07 Իսպանիայի սուպեր գավաթ
2005/06 Չեմպիոնների լիգա
2005/06 Լա Լիգա
2005/06 Իսպանիայի սուպեր գավաթ
2004/05 Լա Լիգա
Իսպանիայի ազգային հավաքական
2010 Աշխարհի գավաթ 2008 Եվրոպաի գավաթ
Անհատական տիտղոսներ
2009/10 Իսպանիայի Լիգայի Զամորա
2008/09 Իսպանիայի Լիգայի Զամորա
2004/05 Իսպանիայի Լիգայի Զամորա