top of page

Դավիդ Վիլյա

Դավիդ Վիլյա Սանչես (իսպաներեն՝ David Villa Sánchez, Դեկտեմբերի 3, 1981, Լանգրեո, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող, «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն: Իսպանիայի հավաքականի կազմում խփած գոլերի քանակով ռեկորդակիր է:



Ակումբ

Դավիթը սիրահարվեց ֆուտբոլին վաղ տարիքից: 2005 թվականին խաղացողը տեղափոխվեց «Վալենսիա»և խփեց 25 գոլ երկրորդը (Սամուել Էտո-ից հետո):2010թ.տեղափոխվել է իսպանական Բարսելոնա 55.48 միլիոն դոլարով (42 միլիոն եվրո)պայմանագիրը ստորագրվել է մայիսի 22 -ին: Նա միացավ Բարսելոնային ուժերի ծաղկման շրջանում՝ 28 տարեկան հասակում՝ որպես փորձառու հարձակվող: Նա 2 տարի անցկացրեց Սարագոսայի (2003-05) և 5 տարի Վալենսիայի հետ (2005-10)՝ խփելով 140 գոլ 239 խաղերի ընթացքում:
 

Չնայած իր տաղանդին՝ նա համեմատաբար քիչ արծաթ հավաքեց՝ երկու Գավաթի մեդալ և Իսպանիայի սուպեր գավաթ: Այնպես որ նա միացավ Բարսելոնային պարգևներ ստանալու անհագ ծարավով:
Վիլյան նաև միջացգային թիմի առանցքային խաղացող է և Հարավաֆրիկյան Աշխարհի գավաթից հետո խփել է Աշխարհի գավաթի ավելի շատ գոլ, քան որևէ այլ իսպանացի:2011թ.Բարսելոնալի կազմում Վիլյան դարձել է իսպանական լիգայի և չեմպիոնների լիգայի չեմպիոն:

Հավաքական

Նա իր դեբյուտը ազգային հավաքականում արել է 2005 թ փետրվարի 9-ին, Սան Մարինոյի հետ խաղում: 2006թ. մասնակցել է Գերմանիայում տեղի ունեցող աշխարհի առաջնությանը և խփել 3 գոլ: 2008 թ. դարձել է Եվրոպայի չեմպիոն:2010թ. դարձել է աշխարհի չեմպիոն:
Հարձակվողի համար նա այնքան էլ մեծ չէ (1.75 մ և 69 կգ): Իր հիմնական արժանիքն այն է, որ կարողանում է խաղալ 2 ոտքերով: Երեխա ժամանակ նա աջ ոտքի առողջական խնդիրներ ուներ, այնպես որ, կենտրոնացավ ձախ ոտքի վրա` վերջիվերջո լավ տիրապետելով և աջ և ձախ ոտքին: Բացի դրանից նա գոլերի իսկական «մեքենա» է:
Բացի գոլ խփելու իր ունակությունից, նա նաև շատ արագ և շարժուն խաղացող է, ով կարողանում է հեռու տարածությունից լավ փոխանցումներ կատարել: Նա անկանխատեսելի է, մի խարիզմատիկ խաղացող, ով հաղթողի հոգեբանություն ունի և կարող է յուրաքանչյուր վայրկյանում շրջել խաղի ընթացքը 2003 թվականից ամուսնացած է Պատրիցիա Գոնսալեզի հետ ունի երկու աղջիկ, Սաիդան և Օլայան:

bottom of page