<<Բարսելոնա>>ֆուտբոլային ակումբ (իսպաներեն՝ Fútbol Club Barcelona և կատ. Futbol Club Barcelona), հայտնի է նաև որպես «Բարսա» (իսպաներեն՝ Barça և կատ. Barça), պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ, հանդես է գալիս Բարսելոնա քաղաքում և մասնակցում է Իսպանիայի առաջնությանը (Լա Լիգա)։ «Բարսելոնան» ներկայացնում է Իսպանիայի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ համանուն Բարսելոնան, որը միաժամանակ Կատալոնիա ինքնավար մարզի կենտրոնն է։
Պատմություն
«Բարսելոնա» Ֆուտբոլային Ակումբը հիմնադրվել է 1899 թվականին, Բարսելոնա քաղաքում, Ժոան Գամպերի կողմից:
Բարսելոնա ՖԱ

Էլ Կլասսիկո
Բարսելոն Ռեալ Մադրիդ հակամարտության էությունը սկսել է ի հայտ գալ 20-րդ դարի կեսերին, այն ժամանակ , երբ Իսպանիայում իշխանության եկավ Գեներալ Ֆրանկոն։ Հանդիսանալով թագավորական ակումբի մեծ երկրպագուն, նա ջանք չէր խնայում, որպեսզի ապահովի ամեն տարի Ռեալի գրակայությունը Բարսայի նկատմամբ։ Պայմանավարված նրանով, որ նույն այդ ժամանակ կատալոնացիները ավելի ուժգին էին սկսել իրենց պայքարը ինքնուրույնության համար, այս պայքարում Բարսան մի տեսակ վերածվել էր այդ նույն պայքարի դրոշակակրի, իսկ հենց այս հակամարտությունը, երկու կողմերի ՝ իսպանացիների և կատալոնացիների համար, լավագույն առիթն էր մեկի համար մյուսին ցույց տալու սեփական արժանիքները ու պատվախնդրությունը։ Հետագայում հակամարտության բնույթը փոքր ինչ փոխվեց, ու դա տեղի ունեցավ մասնավորապես այն պահից , երբ Ֆրանկոն զրկվեց իշխանությունից Իսպանիայում և այնտեղ վերականգնվեց թագավորական իշխանույթունը։ Սակայն հակամարտության էությունը դա մեծ մասամբ չփոխեց, քանզի ապահովված է կատալոնացիների պատվախնդրական քայլերով, որոնցով նրանք արդեն ցանկանում էին հետ բերել այն բոլոր կարսված տիտղոսները, որոնց ըստ իրենց Ֆրանկոյի թեթևամիտ քայլերի հետևանքով դարձել էին «Ճերմակների սեփականությունը։ Արդեն վերջին տասնամյակներում հակամարտության էությանը գալիս էր ապահովելու երկրպագումների ընդվզումներն ու դրանց շուրջ գոյացող կրքերը թե մեկ , թե մյուս կողմից։ Այս ամենը ավելի էր թեժանում խաղադաշտում և դրանից դուրս ու նման իրադարձությունների ջրաղացի վրա ջուր էր լցնում հատկապես այնպիսի քայլերը, ինչպիսիք էին Լուիշ Ֆիգուի տեղափոխությունը Բարսայից Ռեալ ևայլն։
Այդ ամենից զատ արդեն 50 տարուց ավելի է ինչ այս ֆուտբոլային հակամարտությունը , կամ ինչպես ասում են Սուպեր Կլասսիկոն , մնում է ֆուտբոլասեների ուշադրության կենտրոնում, որպես ֆուտբոլային աշխարհի ամենաթեժ ու ամենկրքոտ հակամարտություն, որի նմանը գոյություն չունի, ու հավանաբար գոյություն չի ունենա։
Կատալոնյան դերբի
Կատալոնյան դերբիի յուրահատկությունը այն է, որ երկու քաղաքային՝ Բարսելոնյան ակումբներ՝ Բարսելոնը և Էսպանյոլը մրցում են միմյանց հետ՝ չհեռանալով քաղաքի սահմաններից։ Սակայն այս հակամարտության էությունը միայն դա չէ, որ պայմանավորում է։ Կատալոնյան ակումբ, որը կոչվի Իսպանիա, իսկ այսպես է բառացիորեն թարգմանվում Էսպանյոլը, չլսված հանդգնություն է։ Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կատալոնիան երկար ժամանակ գոյություն է ունեցել, որպես անկած թագավորություն և որի քաղաքական հակառակորդը Պիրենեյան թերակղզում եղել է Կաստիլիան Մադրիդ կենտրոնով բացատրում է ամեն ինչ։ Կարելի է ասել, որ նույն քաղաքում երկար տարիների ու անգամ դարերի ընդմիջումից հետո նրանք իրենց հակամարտությունը փորձում են լուծել խոտոծածկի վրա։ Էսպանյոլի հետ այս հակամարտության բնորոշիչներից է նաև այն, որ վերջինս ստեղծվել է, որպես հակադրություն Բարսելոնին, բացի այդ այս ակումբի հիմնադիրները Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնի իսպանացի ազգաբնակչությունն էր։
N° Դիրք Խաղացող
1 ԴՊ Վիկտոր Վալդես
2 ՊՇ Դանի Ալվես
3 ՊՇ Խերարդ Պիկե
4 ԿՊ Սեսկ Ֆաբրեգաս
5 ՊՇ Կառլես Պույոլ
6 ԿՊ Չավի Էռնանդես
7 ՀՐ Դավիդ Վիլյա
8 ԿՊ Անդրես Ինիեստա
9 ՀՐ Ալեքսիս Սանչես
10 ՀՐ Լիոնել Մեսսի
11 ԿՊ Տիագո Ալկանտարա
13 ԴՊ Խոսե Մանուել Պինտո
14 ԿՊ Խավիեր Մասկերանո
15 ԿՊ Սեյդու Կեյտա
16 ԿՊ Սերխիո Բուսկետս
17 ՀՐ Պեդրո Ռոդրիգես
N° Դիրք Խաղացող
20 ԿՊ Իբրահիմ Աֆելայ
21 ՊՇ Ադրիանո Կորեա
22 ՊՇ Էրիկ Աբիդալ
24 ՊՇ Անդրեու Ֆոնտաս
26 ՊՇ Մարկ Մունիեսկա
27 ՀՐ Խերարդ Դեուլոֆե
28 ԿՊ Խոնատան դոս Սանթոս
29 ԿՊ Մարտի Ռիվերոլա
31 ԴՊ Ռուբեն Մինո
32 ՊՇ Մարկ Բարտրա
33 ՊՇ Սերխի Գոմես
34 ԿՊ Ռաֆինյա
35 ՊՇ Մարտին Մոնտոյա
36 ԴՊ Օյեր Օլասաբալ
38 ՀՐ Կիկո Ֆեմենյա
39 ՀՐ Իսահակ Կուենկա